Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարկ Հաուպտմանը ստիպված է եղել վայր դնել մանդատը՝ Ադրբեջանից կաշառք վերցնելու, նրանց համար լոբբիստական գործունեություն իրականացնելու և իր թերթում այդ երկիրը գովազդելու գործի առնչությամբ՝ հայտնում է Deutsche welle-ն:
Պատգամավորը կանցլեր Անգելա Մերկելի կուսակցության անդամ է և արդեն երրորդ գերմանացի խորհրդարանականն է, որը վայր է դնում մանդատը վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Մարկ Հաուպտմանը հերքել է Ադրբեջանից գումար վերցնելու վերաբերյալ մեղադրանքները: «Ես երբեք որևէ գումար չեմ ստացել, և երբեք իմ քաղաքական գործունեության վրա որևէ ճնշում չի եղել»,- ասել է նա:
Նիկոլաս Լյոբելը և Գեորգ Նյուսլենը ներքաշված են եղել «դիմակային սկանդալի» մեջ՝ համավարակի պայմաններում դիմակների բիզնեսում ներգրավվածության համար: