ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ԱլՍալամիի հետ։
«Քննարկել ենք համատեղ իրականացվող ծրագրերը՝ տարեցների խնամքի կազմակերպման, առողջական խնդիրներ ունեցող երեխաների աջակցության, սոցիալապես անապահով ընտանիքներին սննօգնության տրամադրման վերաբերյալ։
Պատրաստակամություն ենք հայտնել ապահովել նմանօրինակ ծրագրերի շարունակականությունն՝ ընդլայնելով շահառուների շրջանակն ու համագործակցության տարբերակները։
ԱՄԷ գործընկերների հետ իրականացվող ծրագրերը կնպաստեն առկա սոցիալական խնդիրներին առավել հասեցական և արդյունավետ լուծումներ տալուն»,- նշել է նախարարը։