Մարտի 11-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրիտանական դատաիրավական կապերի ամրապնդման և իրավունքի գերակայության շուրջ:
Փոխադարձաբար արձանագրվել է պատրաստակամություն՝ համատեղ ջանքերով նոր լիցք հաղորդել հայ-բրիտանական միջդատարանական երկխոսության օրակարգին: