Մարտի 12-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի մասնագետները Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների հետ համատեղ, շարունակել են մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել Վանաձորի ավտոկայանում։
Դիտարկվել է Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Խախտումները հիմնականում արձանագրվել են ուղևորների շրջանում, որոնք հասարակական տրանսպորտով երթևեկելիս դիմակ չեն կրել և իջեցվել են տրանսպորտային միջոցներից։
Վերահսկողությանը զուգահեռ Տեսչական մարմինը Լոռու մարզը սպասարկող կազմակերպությունների ղեկավարներին տվել է գրավոր նախազգուշացումներ, ինչպես նաև մշտադիտարկմանը զուգահեռ կատարել իրազեկման լայնածավալ աշխատանքներ։