«Լուսավոր Հայաստան» կուսակցության և խմբակցության անունից Էդմոն Մարուքյանն արձագանքել է նախագահ Սարգսյանի հայտարարությանը: Նա ասել է, որ ընդունում են հրավերն ու պատրաստ են մասնակցելու ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խոր ճգնաժամից հանելու համար:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը «Լուրերին» հայտնել է՝ իրենց քաղաքական ուժն առայժմ չի քննարկել մարտի 13-ի հանդիպման մասին նախագահի առաջարկը:
«Հայրենիքի փրկության շարժումը» այսօրվա ընթացքում կքննարկի և հանդես կգա հայտարարությամբ՝ «Լուրերին» ասել է շարժման համակարգող, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ևս նախագահի առաջարկի վերաբերյալ առայժմ հայտարարություն չի արել: