ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են՝ փլուզվել է «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի ուրարտական աղյուսե պարսպապատը:
««Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցները Լուսառատ համայնքի «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի տարածք կատարած շրջայցի ընթացքում արձանագրել է, որ առատ տեղումների հետևանքով տեղ-տեղ փլուզվել է ուրարտական աղյուսե պարսպապատը:
Մ/ծ պետ Ռոման Կարապետյանը ահազանգել է ՊՈԱԿ»,- ասվում է ՊՈԱԿ-ի Ֆեյսբուքի գրառման մեջ: