Կառավարության որոշմամբ՝ «Էնջինթրոջեքթ քոմ» փակ բաժնետիրական ընկերությունը ներառվել է «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Ընկերությունը զբաղվում է ծրագրային ապահովման արտադրանքով:
«Պլանավորում են 11 աշխատակից ունենալ՝ բարձր վարձատրվող: Ընդհանուր առմամբ «Էկոս» ազատ տնտեսական գոտու մասին կարող եմ ավելացնել այն, որ այս պահին կա 8 շահագործող, որից ակտիվ են 3-ը: Այս ազատ տնտեսական գոտին ծառայություններ մատուցող ընկերությունների հարմար գոտի է, բայց այս տարվա սկզբից ևս 3-4 ընկերություն դիմել է. զգացվում է էական ակտիվություն»,- Կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե կարևոր նախագիծ է, քանի որ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները ծավալվում են նաև դեպի մարզեր: «Պետք է մենք էլ ամեն ինչ անենք, որպեսզի քաջալերենք ՏՏ ոլորտի ընկերություններին, որ ավելի ակտիվ գործունեություն ծավալեն մարզերում»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: