Մարտի 11-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 395 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 274045 է՝ գրում է կառավարության stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 24594 թեստավորում, որից 15065-ը՝ հակամարմինների, 9529-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 310 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 267421 մարդ: Մեկ օրում մահացել է ևս 9 մարդ, մահերի ընդհանուր թիվը՝ 3622 է:
Դրական դինամիկայի ցուցանիշը՝ օրական 1.61%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.50%, վերջին 7 օրվանը՝ 1.83%: