«Արմենպրեսին» տված հարցազրույցում ՀՀ արդարադատության նախարարը, մեկնաբանելով Օնիկ Գասպարյանի ազատման իրավական հիմքերի մասին քննարկումները, նշել է՝ Սահմանադրական դատարանի որոշումը, եթե նման որոշում հնարավոր է պատկերացնել, չի կարող տարածվել գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու փաստի վրա, քանի որ այն արդեն ավարտված իրավահարաբերություն է:
Նախարարը հղում է արել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքին ու նշել՝ վիճարկվող իրավական նորմը կարող է կասեցվել միայն այն դեպքում, եթե չկասեցնելը կհանգեցնի անդառնալի կամ ծանր հետևանքների կողմերից մեկի կամ հանրության համար:
Օնիկ Գասպարյանի դեպքում, ըստ Ռուստամ Բադասյանի՝ նման նախադրյալ չկա: Նախարարն անդրադարձել է նաև Օնիկ Գասպարյանի ու Տիրան Խաչատրյանի՝ վարչական դատարան դիմելու հարցին և մեկնաբանել՝ արդյոք պաշտոնից ազատման հրամանագիրը կասեցվո՞ւմ է, եթե հայցերը վարույթ են ընդունվում:
Վարչական դատարանի մի շարք որոշումներ կան, որոնք վարույթ ընդունելիս չի քննարկվել կասեցման հարցը: Բադասյանը հարց է հնչեցրել՝ եթե չկա կատարման պրոցես, ի՞նչը պետք է կասեցվի: