ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ չպայթած զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ, Մաղավուզ, Մեծ Շեն և Վարնկաթաղ գյուղերի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում:
«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Տեղեկատու հեռախոս՝ 911»,- ասված է հայտարարությունում: