Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշների աճին: Երկար ընդմիջումից հետո մենք կորոնավիրուսի մեկօրյա դեպքերի էական աճ կա՝ 700-ից ավելի՝ նշեց վարչապետը՝ խնդրելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին առավել մանրամասն ներկայացնել իրավիճակը:
«Ինչպես կանխատեսում էինք նախորդ շաբաթ, ունենք հիվանդացության բավական աճ: Այս պահին մեր ակտիվ դեպքերի թիվը 6772 է, որից 901-ը հոսպիտալացված են: Ունենք ծավալված 9 ԲԿ-ներ, որոնք սպասարկում են կորոնավիրուսով վարակվածներին: Ներկայումս ազատ մոտ 100 մահճակալ ունենք: Ծավալման աշխատանքները շարունակվում են»,- նշեց Ավանեսյանը՝ հիշեցնելով՝ մահճակալների թիվն անսպառ չէ, պետք է հետևել կանոններին:
Վարչապետը կոչ արեց հետևել հակահամաճարակային կանոններին, որ ստիպված չլինեն գնալ սահմանափակումների: «Ինչ վերաբերում է առողջապահական հնարավորությունների ծավալմանը, մենք նախկինից գործող պլան ունենք, և այդ պլանով կառաջնորդվենք: Խնդիրն այն է, որ ամեն ինչ անենք, որ նախկին առավելագույն ծավալման անհրաժեշտությունն ուղղակի չլինի: Եւ դա կախված է մեզանից»,- ասաց վարչապետ Փաշինյանը: