Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուղիղ մեկ տարի առաջ Քովիդ-19-ը հայտարարեց համավարակ՝ փոխանցում է Euronews-ը:
Ոմանց կարծիքով՝ համավարակը հայտարարվել է շատ ուշ, ինչը քաոսի ու դժվարությունների նախադրյալը դարձավ:
Կորոնավիրուսը համավարակ հռչակելու պահին 114 երկրում արդեն գրանցվել էր վարակման ավելի քան 118 հազար և մահվան ավելի քան 4 հազար դեպք: Նույն շաբաթվա ընթացքում եվրոպական շատ երկրներում հայտարարվեց լոքդաուն:
Իսկ մեկ տարի անց ամբողջ աշխարհում գրանցվեց ավելի քան 117 մլն վարակման և 2.6 մլն մահվան դեպք: