Մարտի 10-ին, ժամը 20:30-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել մայրաքաղաքի բնակիչ Ն. Խ.-ն (ծնված 1998թ.): Այս մասին հայտնում է ԱՀ ոստիկանությունը:
Մեկնած ավագ տեղամասային տեսուչը պարզել է, որ Ն. Խ.-ն թունավորվել է նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում, տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ, ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը: