Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենը (նստավայրը՝ Հելսինկի):
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ և արդյունավետ աշխատանք մաղթել: Նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկու բարեկամ երկրների փոխհարաբերությունների ամրապնդմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների միջև համագործակցության հնարավորություններին: Նշվել է, որ փոխգործակցության համար հեռանկարային են մասնավորապես գիտության, կրթության, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներ:
Նախագահ Սարգսյանն այս համատեքստում անդրարձել է նախագահական АТОМ (Advanced Tomorrow) նախաձեռնությանն ու դրա շրջանակում հնարավոր փոխգործակցությանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: