Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին:
Նախարարը նախագահ Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել իր ղեկավարած ոլորտներում իրականացվող աշխատանքների և ծրագրվող փոփոխությունների ուղղությունների ու նպատակների մասին: Անդրադարձ է եղել նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագծին և կրթության ու գիտության ոլորտների զարգացման հեռանկարներին:
Նախագահն առանձնահատուկ կարևորել է կրթության և գիտության դերը մեր երկրի հետագա զարգացման տեսանկյունից՝ ընդգծելով, որ սրանք այն ոլորտներն են, որոնք առանցքային նշանակություն են ունենալու երկրի ապագայի համար: Նախագահը կարևորել է այնպիսի կարգավորումների և փոփոխությունների իրականացումը, որոնք իրավամբ խթան կհանդիսանան ոլորտների զարգացման ու մրցունակ համակարգերի ստեղծման համար: