Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները՝ պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով:
«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով: Լանջիկ-Բավրա ճանապարհահատվածը դժվարանցանելի է, Դիլիջանի ոլորանները միակողմանի (ներքևից) փակ են կցորդիչներով բեռնատարների երթևեկության համար, իսկ Վարդենյաց լեռնանցը Մարտունու կողմից փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- ասված է հայտարարությունում: