Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆֆը Երևանում է:
Մարտի 11-ին աշխարհահռչակ ֆուտբոլիստն, ով այժմ զբաղեցնում է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները և ներդրումային ապագա ծրագրերը: Յուրի Ջորկաեֆֆը նաև ծանոթացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և նրա մարզչական շտաբի անդամների հետ: