Կառավարությունը նախագահին կվերադարձնի Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու միջնորդությունը. 1lurer.am-ը տեղեկացավ ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից:
Նա տեղեկացրեց, որ Կառավարությունը ստացել է նախագահի առարկությունները՝ Արտակ Դավթյանին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու միջնորդության վերաբերյալ: «Նախագահի կողմից առարկություններին պատասխանող հիմնավորումներով Արտակ Դավթյանի նշանակման միջնորդությունը հետ կուղարկվի նախագահական»,- մանրամասնեց Մ. Գևորգյանը:
Հիշեցնենք՝ նախագահի աշխատակազմն այսօր տեղեկացրել էր, որ Արմեն Սարգսյանն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը: