Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է ՀՀ պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինների, պետական մարմինների և կազմակերպությունների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված` ՀՀ Կառավարության միջոցառումների իրականացման 2021-2022 թթ. ծրագրի միջոցառումները:
Միջոցառումների իրականացման համակարգումը վերապահվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին: