Կառավարության այսօրվա նիստին մասնակցում էին նաև մարզպետները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջիկայում այդ պրակտիկան կշարունակվի: «Հընթացս միջավայրին ծանոթացան մեր գործընկերները, հետագայում ավելի ակտիվ և արդյունավետ կդարձնենք նրանց մասնակցությունը: Ուրախ եմ ձեզ տեսնել, պարոնայք մարզպետներ»,- ասաց վարչապետ Փաշինյանը: