Մարտի 10-ին, ժամը 22:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է փրկարարների, տեղի ուժերի և Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար՝ Ս․ Գալստյանի համատեղ ուժերով։