Մարտի 11-ին՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-գրասենյակ Ցյուրիխում, կայացել է ՈՒԵՖԱ-ի կանանց Մ-17 Եվրո 2021/22 մրցաշրջանի առաջին փուլի վիճակահանությունը։ Փոխվել է մրցաշարի ձևաչափը, և այսուհետ այն կանցկացվի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի ձևաչափով՝ հայտնում են ՀՖՖ-ից:
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը ընդգրկվել է Բ լիգայի 2-րդ խմբում, որտեղ կմրցի Լիտվայի, Խորվաթիայի և Ղազախստանի Մ-17 հավաքականների հետ։
Առաջին փուլի երկրորդ խմբի հանդիպումները կանցկացվեն Խորվաթիայում՝ սեպտեմբերի 23-29-ը։