Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կատարում կայացած հանդիպման ժամանակ թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին տեղեկանում ենք Չավուշօղլուի թվիթերյան գրառումից՝ փոխանցում է Ermenihaber-ը:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև վերջին իրադարձությունները Ղարաբաղում, Լիբիայում և Սիրիայում։
Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիայի Մերսին նահանգի Գյուլնարի շրջանում տրվել է «Աքքույու» ատոմակայանի երրորդ էներգաբլոկի կառուցման մեկնարկը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել հենց օդանավակայանում, որտեղ ռուսական պատվիրակությունը ժամանել է Սաուդյան Արաբիայից, իսկ թուրքականը ՝ Ղրղզստանից: