ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա․ Թումանյանն ընդունել է Հայ ճարտարապետների և ճարտարագետների միության նորընտիր վարչության անդամներ Ա․ Հովսեփյանին, Վ․ Մելիք Խաչատրյանին, Վ․ Մանսուրյանին, Թ․ Բալայանսին և Վ․ Բուդաղյանին։
Դեսպանությունից հայտնում են, որ հյուրերը տեղեկատվություն են ներկայացրել Հայ ճարտարապետների և ճարտարագետների միության նախորդ շրջանի գործունեության, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին։
Զրուցակիցներն անդրադարձել են ինժեներատեխնիկական և գիտական ոլորտներում հայ-իրանական համագործակցության խնդիրներին և դրանց լուծման գործում իրանահայ մասնագետների մասնակցության անհրաժեշտությանը։