Աֆղանստանում վերջին 24 ժամում սպանվել է Թալիբան շարժման 93 գրոհային: Այս մասին հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունից՝ փոխանցում է իրանական Mehr գործակալությունը:
Եվս 15 զինյալ վիրավորվել է: Թալիբ գրոհայինները ոչնչացվել են օդային հարձակումների հետևանքով:
Ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է նաև Թալիբան շարժմանը պատկանող մեծ թվով զենք ու զինամթերք:
Սպանվել են նաև ևս երեք մահապարտ թալիբ գրոհային, որոնք ծրագրել էին ահաբեկչություն իրականացնել: