ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինքենի՝ երկրի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին զեկույցին մասնակցած Ֆրեզնոյից ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան նույնպես բարձրաձայնել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը:
Ջիմ Կոստան մասնավորապես նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներից մեկը նախատեսում է ռազմագերիների ազատ արձակումը:
Ամերիկացի կոնգրեսականը ԱՄՆ պետքարտուղար Էնթընի Բլինքենին կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ադրբեջանական ագրեսիայից չորս ամիս անց անօրինական պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու նպատակով: Կոնգրեսականի կոչին ի պատասխան՝ Էնթընի Բլինքենն ընդգծել է, որ վերջերս է խոսել ՀՀ վարչապետի հետ, և դա այն հարցերից մեկն է, որն ուշադրության կենտրոնում է: