Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը վերջնականապես հաստատել է ԱՄՆ պատմության մեջ տնտեսական օգնության ամենախոշոր փաթեթը: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված օգնության փաթեթը գնահատվել է 1.9 տրիլիոն դոլար, ինչը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջին խոշոր հաղթանակն է: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ընդհանուր փաթեթի 400 մլրդ դոլարից 1400-ական դոլարը կվճարվի ԱՄՆ քաղաքացիներին, իսկ 350 մլրդ դոլարը կտրամադրվի նահանգներին և տեղական ինքնակառավարման մարմիններին որպես օգնություն: Կանխատեսումների համաձայնч այս խոշոր օգնությունը հնարավորություն կտա վերականգնել երկրի տնտեսությունը: