Մարտի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիրսթի Նարինենին (նստավայրը՝ Հելսինկի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Կիրսթի Նարինենին՝ պատասխանատու առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ֆիննական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը և տարբեր մակարդակներում առկա երկխոսության առավել ակտիվացմանը:
Զրուցակիցները վերահաստատել են քաղաքական երկխոսության ակտիվացման, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամությունը:
Կողմերնը անդրադարձ են կատարել ԼՂ հակամարտությանը՝ կարևորելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը։ Երկուստեք կարևորվել է ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծումը և հումանիտար իրավիճակի կարգավորումը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի, բազմաոլորտ համագործակցության, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ: