Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է Covid-անվտանգության սահմանված նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքները մայրաքաղաքը սպասարկող հանրային տրանսպորտում:
ԱԱՏՄ տեսուչները փաստում են՝ այսօր ավելի բարվոք պատկեր է արձանագրվել։
Հիշեցնենք` վերահսկողական աշխատանքների շրջանակում դիտարկվում է հանրային տրանսպորտային միջոցներում ախտահանիչների, տրանսպորտի սրահում իրազեկման թերթիկների առկայությունը, վարորդների և ուղևորների կողմից դիմակ կրելու և սահմանված այլ նորմերի կատարումը։