Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների դիրքային հատվածներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է ևս 3 աճյուն:
Նախնական տվյալներով՝ բոլորը զինծառայողներ են: Նրանց ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների ընթացքում հայտնաբերվել է 1499 աճյուն, որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են:
Որոնողական աշխատանքները վաղը կշարունակվեն Մարտունու (Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող հարավարևելյան ուղղություն) և Վարանդայի շրջաններում: