Վրաստանի իշխանությունները պատրաստ են ընդդիմության հետ շարունակել կառուցողական երկխոսությունը՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու և բնականոն աշխատանքի վերադառնալու համար: Այս մասին այսօր հայտարարել է հարևան երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
«Մենք պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը և լիովին համակարծիք ենք Եվրախորհրդի առաջարկների և խորհուրդների հետ, որպեսզի թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունը հնարավորինս արագ ընդհանուր լեզու գտնեն ու համաձայնության գան»,-հայտարարել է Ղարիբաշվիլին: