Ճապոնիայում նշում են Ֆուկուսիմայի երկրաշարժի, ցունամիի և միջուկային աղետի 10-րդ տարելիցը: Այս մասին տեղեկանում ենք Euronews-ից:
Ծագող արևի երկրի քաղաքացիներն ու բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցում Ճապոնիայի հյուսիսը ցնցած ողբերգության զոհերի հիշատակին:
9.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել 2011-ի մարտի 11-ին, որին հաջորդել էր հզոր ցունամին՝ ավերելով բազմաթիվ բնակավայրեր ու ահռելի վնաս հասցնելով «Ֆուկուսիմա» ատոմակայանին:
Բնական աղետից ու դրա հետևանքներից մահացել է ավելի քան 18 հազար մարդ: Կես միլիոն բնակիչ տեղահան է եղել:
Ողբերգական դեպքերից 10 տարի անց էլ 40 հազար քաղաքացի դեռևս չի կարող վերադառնալ տուն: