Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնը կարող է անվանափոխվել ու կրել Աշխարհի եռակի չեմպիոն, ֆուտբոլի արքա Պելեի անունը: Ստադիոնն Էդսոն Արանտիս դու Նասիմենտուի պատվին կոչելու օրենքի նախագիծը հավանության է արժանացել նահանգի նիստի ժամանակ՝ հայտնում է O Globo-ն:
Մնում է, որ այն ստորագրի նահանգապետ Կլաուդիո Կաստրոն: «Մարականա» ստադիոնը բացվել է 1950 թվականին: Մինչև 1999թ-ի վերակառուցումն այն աշխարհի ամենամեծ ստադիոնն էր և հյուրընկալում է 155 250 հանդիսական: Թեև նախատեսված է 155 250 մարդու համար, սակայն 1950 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչին ներկա է եղել 199 854 երկրպագու: