«Հայրենիքի փրկության շարժումը» մերժում է նախագահի կողմից հանդիպման հրավերը: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ որոշումն ընդունել է շարժման խորհուրդը:
Նա նշեց, որ խորհուրդը նաև հայտարարություն է ընդունել, որում հաստատում է իրենց պահանջները՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ստեղծում և արտահերթ ընտրություններ:
«Նշված օրակարգով մենք պատրաստ ենք մասնակցել բաց հրապարակային խորհրդակցությունների՝ ուղիղ եթերում»,- ասաց Սաղաթելյանը: