«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանի և Արցախի բուժհաստատություններին: Այս մասին հայտնում են «Հայաստան» հիմնադրամից:
«Ընդհանուր թվով 50 մահճակալ և 10 արկղ բժշկական պաշտպանիչ պարագաներ արդեն իսկ բաշխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալին և Մարտունու բժշկական կենտրոնին»,- ասված է հիմնադրամի Ֆեյսբուքի գրառման մեջ: