ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամ է մասնակցելու նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած հանդիպմանը՝ երկրում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկման և լուծումներ գտնելու համար: «Արմենպրեսին» այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Այսօր նախագահի աշխատակազմին տեղեկացրել եմ, որ ընդունում ենք նախագահի հրավերը և պատրաստակամ ենք մասնակցել նախագահի նախաձեռնած հանդիպմանը»,- ասել է Մակունցը:
Նշենք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նույնպես ընդունել է նախագահի հրավերը: