ԱՄՆ հայամետ կոնգրեսական Բրեդ Շերմանը մասնակցել է երկրի պետքարտուղար Էնթընի Բլինքենի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին զեկույցին:
Ամերիկացի կոնգրեսականը, ի թիվս այլ հարցերի, բարձրաձայնել է բոլոր հայ գերիներին ազատ արձակման, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի աղմկահարույց հայտարարության թեմաները:
Կոնգրեսական Բրեդ Շերմանը հույս է հայտնել, որ ԱՄՆ վարչակազմի աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի ազատ արձակել պատերազմի հետևանքով գերեվարված բոլոր հայ գերիներին: Շերմանը ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արել պարզաբանել Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերի հայտարարությունը:
«Հույս ունեմ նաև, որ ԱՄՆ վարչակազմը կպարզաբանի Բաքվում ԱՄՆ դեսպանի այն մեկնաբանությունը, որով նա ողջունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հաջողությունները»,- հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը: