Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենամահացուն 2020 թվականն էր: Այս մասին տեղեկացնում է Politico-ն՝ հղում կատարելով ԱՄՆ-ում հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի տվյալներին:
Անցյալ տարի ԱՄՆ-ում մահացել է ավելի քան 3 մլն մարդ: Կորոնավիրուսային հիվանդությունը մահացության երրորդ պատճառն է սրտի հիվանդություններից ու քաղցկեղից հետո: Նշվում է, որ Քովիդ-19-ը 15 տոկոսով ավելացրել է մահացության ցուցանիշն ԱՄՆ-ում: