Մարտի 11-12-ը հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 11-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-12-ը սպասվում է ձյան ծածկույթի ավելացում 40-50 սմ-ով։ Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:
Երևան քաղաքում
մարտի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-ին ձնախառն անձրևի, 12-ին՝ ձյան տեսքով:


Հանրապետության տարածքում
մարտի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 11-12-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ 11-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 12-ին հանրապետության ողջ տարածքում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վրկ արագությամբ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ին ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը ևս 9-10 աստիճանով։

