Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների զբաղվածության ապահովման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հետ համատեղ շարունակում է իրականացնել մասնագիտությունների ուսուցման դասընթացներ։
Երեխայի խնամքի կազմակերպմանը զուգահեռ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին ծրագրի շրջանակում հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր հմտություններ՝ մատնահարդարի, վարսահարդարի, հրուշակագործի, դերձակի և այլ մասնագիտություններով։
Գիտելիքից ու հմտություններից բացի, մասնակիցներին տրվում է նաև հոգեբանական խորհրդատվություն՝ միջանձնային, երեխաների հոգեբանական խնդիրների հաղթահարման, երեխայի համար ապահով և բարենպաստ միջավայր ստեղծելու վերաբերյալ: