Բարսելոնում տեղի է ունեցել ցույց՝ ի պաշտպանություն տարածաշրջանի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի: Հանրահավաքը հետևել է Եվրախորհրդարանի որոշմանը, որով նա զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից՝ հայտնում է euronews-ը:
Սպասվում է, որ դրան կհաջորդեն Իսպանիայի իշխանությունների նոր պահանջները՝ Պուչդեմոնի արտահանձնումը հայրենիք, որտեղ նա մեղադրվում է պետական միջոցները յուրացնելու և խռովություն հրահրելու համար: Քաղաքական գործիչն այժմ ապրում է Բելգիայում:
Կառլես Պուչդեմոնը Կատալոնիայի նախարարների կաբինետը գլխավորել է այն ժամանակաշրջանում, երբ կատալոնցիներն անցկացրել են անկախության հանրաքվե: Իսպանիայի իշխանությունն այն անօրինական է համարել:
Բարսելոնի բողոքի ակցիան անցել է առանց միջադեպերի: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուչդեմոնի փաստաբանները որոշել են Եվրախորհրդարանի որոշումը բողոքարկել Եվրոպական դատարանում: Նրանք նաև չեն բացառում, որ Բելգիայի իշխանությունները կբավարարեն արտահանձման պահանջը: