«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ԳՇ պետի՝ զբաղեցրած պաշտոնից ազատվելու փաստին, ասաց, որ խմբակցությունն արձանագրել է, որ զինվորականների կողմից քաղաքականությանը միջամտությունը եղել է անընդունելի:
«Պատահական չէ նաև, որ աշխարհի տարբեր երկրներից այդ հայտարարության հետ կապված եղավ արձագանք: Խոսքը ԵԽԽՎ-ի, ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և այլ երկրների մասին է»,- ասաց Մակունցը:
Լրագրողներից մեկի արձագանքին ի պատասխան, թե Թուրքիան էլ է հայտարարություն արել, նշեց, որ անընդհատ պետք չէ բերել մեր հակառակորդ և թշնամի երկրի ղեկավար անձանց ելույթները, որովհետև դրանով որևէ լավություն մեր երկրին չենք անում: