ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օգնականները դարձյալ արգելել են նրան խոսել լրագրողների հետ: ԶԼՄ-երի ներկայացուցիչները փորձել են մի քանի հարց ուղղել նախագահին, երբ նա սեփականատերերի հետ ուսումնասիրել է Վաշինգտոնում տեխնիկայի խանութը:
Հարցերից մեկը վերաբերել է Մեքսիկայի հետ սահմանին տիրող ճգնաժամին: Մինչ նախագահը փորձել է արձագանքել, օգնականներն ընդհատել են նրան, լրագրողներին էլ խնդրել են հեռանալ:
Fox News-ը հիշեցնում է, որ Բայդենը պաշտոնավարում է արդեն 48 օր և մինչ օրս չի անցկացրել որևէ պաշտոնական մամուլի ասուլիս: Սա ռեկորդային ցուցանիշ է վերջին հարյուր տարվա ընթացքում. ամերիկացի նախորդ ղեկավարները պաշտոնական հանդիպում են անցկացրել լրագրողների հետ գրեթե մեկ ամիս անց:
Մարտի սկզբին Սպիտակ տունը, անհասկանալի պատճառներով, ընդհատել էր ուղիղ հեռարձակումը Բայդենի հետ: Նախագահը պետք է պատասխաներ դեմոկրատ կոնգրեսականների հարցերին, բայց հեռարձակումն անսպասելիորեն դադարեցվել էր: