Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին ընդունել է ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանին:
Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, քննարկվել են Արցախի կրթության ոլորտի զարգացմանը, ինչպես նաև արցախյան բուհերի հավատարմագրմանը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին առնչվող հարցեր:
Այդ համատեքստում նախագահը կարևորել է Որակի ապահովման ազգային կենտրոնի հետ համագործակցությունը՝ նշելով, որ կրթության բարձր մակարդակը պետք է դառնա Արցախի զարգացման կարևոր նախադրյալներից մեկը, և հանրապետության իշխանությունները կանեն հնարավորը հանրապետությունում կրթության որակի բարձրացման համար: