Իտալիայում սկսել է գործել «շտապ օգնության գնացքը»: Այն նախատեսված է բնական աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ երկաթուղային ճանապարհով հիվանդներին տեղափոխելու համար՝ տեղեկացնում է euronews-ը:
Գնացքը կարող է տեղավորել ավելի քան քսան մարդ, ունի ութ վագոն՝ վերակենդանացման մահճակալներով և թոքերի արհեստական օդափոխման սարքերով: Անհրաժեշտ բժշկական սարքավորումները նախատեսված են ոչ միայն COVID-19-ով, այլև տարբեր հիվանդություններով հիվանդ մարդկանց բուժելու համար: Այն Եվրոպայում իր տեսակի մեջ առաջին գնացքն է, և դրանից կարող են օգտվել Իտալիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը և Կարմիր խաչը:
Բացի սանիտարական գնացքից՝ Իտալիայի պետական երկաթուղիներ ընկերությունը մտադիր է ուղևորներին տրամադրել նաև ապահով ճանապարհորդություն: Մոտ ապագայում գնացքի անձնակազմն ու ուղևորները կորոնավիրուսի թեստ կանցնեն գնացք բարձրանալուն պես: Առանց COVID-19-ի առաջին գնացքները Հռոմից Միլանկուղևորվեն ապրիլի սկզբին: Նախատեսվում է արձակուրդի ժամանակ թեստավորում իրականացնել զբոսաշրջային բոլոր ուղղություններով: