Սահմանադրական դատարանը 2021 թվականի մարտի 10-ին Հանրապետության նախագահից ստացել է դիմում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի` Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասին, 57-րդ հոդվածի 2-րդ մասին, 79-րդ հոդվածին ու 155-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:
«Ներկայումս ստուգվում է դիմումի համապատասխանությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին։ Այս գործընթացի համար սահմանված է եռօրյա ժամկետ»,- գրել է նա։