Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վլադիմիր Տիտովը և ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Աննիկա Սոդերը քննարկել են Անդրկովկասում և Արցախում տիրող իրավիճակը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքին:
«Կողմերը մտքեր են փոխանակել Անդրկովկասի տարածաշրջանային իրավիճակի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում: