Եվրոպական միությունն աջակցում է Արևելյան գործընկերության վեց երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ԱՀԿ-ի կատարած աշխատանքին՝ տրամադրելով 40 միլիոն եվրոյի աջակցություն։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:
«Ծրագրի նպատակն է ապահովել քովիդ-19-ի դեմ պատվաստման արդյունավետ և անվտանգ իրականացումը և լրացնել ազգային առողջապահական համակարգերի հզորացմանն ուղղված տարածաշրջանային նախաձեռնությունները:
Աջակցության շրջանակում, ԱՀԿ-ն կօժանդակի Հայաստանին քովիդ-19-ի դեմ պատվաստումների իրականացման գործընթացի բոլոր փուլերում՝ նախապատրաստում, բաշխում և մոնիտորինգ»,- ասված է գրասենյակի Ֆեյսբուքի գրառման մեջ: