«Հայաստանում ստեղծված իրավիճակն այդ երկրի ներքին գործն է: Մենք չենք միջամտում այդ գործընթացներին և չենք զբաղեցնում որևէ կողմ»,- հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
Ռուդենկոն նաև նշել է, որ ռուսական կողմը հուսով է՝ իրավիճակն Արցախում չի սրվի։
Հայաստանում ներքաղաքական իրավիճակը սրվեց, երբ 2021 թ.
փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին ներկայացվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։