2021 թ. մարտի 7-ին՝ ժամը 19։10-ին, «Նոյեմբերյան» ԲԿ ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում է ստացվել, որ գինեկոլոգիական բաժանմունքում ծննդաբերությունից հետո մահացել է իգական սեռի նորածին երեխան:
Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, «Նոյեմբերյան» ԲԿ ՓԲ ընկերության գինեկոլոգիական բաժանմունք է ընդունվել Լոռու մարզի 22-ամյա բնակչուհի, որը ծննդաբերել է իգական սեռի երեխա, սակայն նորածինը մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ հիվանդանոցից վերցվել է կնոջ ծննդաբերության պատմագիրը, կատարվել է դիակի արտաքին զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել են հարցաքննություններ:
Կատարվում է նախաքննություն: